12 հունվարի 2013 - 13:09 AMT
Փակվել է Երնջատապ-Բուժական ավտոճանապարհը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 12-ին` ժամը 11.30-ի դրությամբ, սաստիկ ձնաբքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Երնջատապ-Բուժական ավտոճանապարհը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: