12 հունվարի 2013 - 15:39 AMT
Վիետնամում իշխանությունները վարձել են ինտերնետի օգտատերերին կոմկուսին աջակցելու համար

Վիետնամցի պաշտոնյաներից մեկը հաստատել է, որ իշխանությունները վարձել են ինտերնետի օգտատերերին կոմկուսին աջակցելու համար :

Նա պատմել է, որ վարձու բլոգերները մասնակցում են ինտերնետ բանավեճերին նրանց դեմ, ով քննադատում է կառավարությանը: Ըստ պաշտոնյայի, կառավարամետ բոլգերները օգնել են կասեցնել բացասական լուրերի տարածումն ու Խանոյում զանգվածային հակակառավարական ցույցեր անցկացնելու կոչերի տարածումը: