12 հունվարի 2013 - 13:53 AMT
Երևան-Նովոսիբիրսկ ինքնաթիռում, հենց թռիչքի ժամանակ, աղջիկ է ծնվել

Հունվարի 12-ի առավոտյան «Արմավիա» ավիաընկերության Երևան-Նովոսիբիրսկ չվերթը կատարող ինքնաթիռում աղջիկ է ծնվել: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել «Արմավիայի» մամլո քարտուղար Նանա Ավետիսովան, ծնունդն ընդունել է բորտուղեկցորդուհի Հասմիկ Ղևոնդյանը, որի պատվին էլ ի նշան երախտագիտության երիտասարդ ամուսինները նորածնին Հասմիկ են անվանակոչել: