12 հունվարի 2013 - 16:53 AMT
Իրաքցի շիիները զանգվածային ցույց են կազմակերպել՝ ի աջակցություն երկրի վարչապետի

Հազարավոր մահմեդական շիիներ ցույց են կազմակերպել Բաղդադի կենտրոնում՝ ի աջակցություն վարչապետ Նուրի Մալիկի: Ակցիայի հետ կապված Իրաքի մայրաքաղաքում ուժեղացվել են անվտանգության միջոցները, հաղորդում է BBC-ն:

Ցուցարարները, որոնք պահանջում են դադարեցնել կրոնական սկզբունքով Իրաքը բաժանելու փորձերը, ձեռքերում պահել են Մալիկի նկարները:

Վերջին երեք շաբաթվա ընթացքում սունիներն Իրաքում անցկացրել են բողոքի ակցիաներ երկրի վարչապետի և նրա կառավարության դեմ: