12 հունվարի 2013 - 17:30 AMT
Մարգելով. Մալիում ռազմական գործողությունը պետք է ընթանա բացառապես ՄԱԿ և Աֆրոմիության դրոշների ներքո

Մալիում ռազմական գործողությունը պետք է ընթանա բացառապես ՄԱԿ և Աֆրիկյան միության դրոշների ներքո, հայտարարել է Աֆրիկայի երկրների հետ համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը:

2012-ի դեկտեմբերին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը թույլ է տվել Մալի 3.3 հազար աֆրիկյան զինվորականների մուտքը: Մալիում իրավիճակը սրվել է վերջին օրերին. ծայրահեղական խմբավորումների գրոհայիննները, որոնք բռնազավթել են երկրի հյուսիսային շրջանները, հարձակումներ են իրականացնում կառավարական զորքերի դիրքերի վրա Կոն բնակավայրի շրջանում:

Անցած հինգշաբթի օրը կառավարական զորքերին օգնելու համար Մալի են ժամանել ռազմական կոնտինգենտներ Ֆրասիայից և Գերմանիայից: Հաջորդ օրը Մալիի իշխանությունները հայտարարել են երկրի տարածքում արտակարգ դրություն սահմանելու մասին: