Մալիի զինվորականները ֆրանսիան ԶՈՒ ուղղաթիռների օգնությամբ երկրի կենտրոնում գտնվող Կոն քաղաքում ոչնչացրել են մոտ 100 գրոհայինների, հաղորդում է Ֆրանս Պրեսը:
Մալիի զինված ուժերն արտասահմանյան զորքերի աջակցությամբ ուրբաթ օրը ժամանել են ապստամբներով բնակեցված Կոն բնակավայր:
Մալիում իրավիճակը սրվել է վերջին օրերին. ծայրահեղական խմբավորումների գրոհայիննները, որոնք բռնազավթել են երկրի հյուսիսային շրջանները, հարձակումներ են իրականացնում կառավարական զորքերի դիրքերի վրա Կոն բնակավայրի շրջանում:
Անցած հինգշաբթի օրը կառավարական զորքերին օգնելու համար Մալի են ժամանել ռազմական կոնտինգենտներ Ֆրասիայից և Գերմանիայից: Հաջորդ օրը Մալիի իշխանությունները հայտարարել են երկրի տարածքում արտակարգ դրություն սահմանելու մասին: