13 հունվարի 2013 - 16:11 AMT
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին` ժամը 11.00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների, պարզ եղանակ է:

Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Քուչակ-Ապարան ճանապրահահատվածը հատուկ տեխնիկայով մաքրվում է ձյունից ու լայնացվում։

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: