Առնվազն 29 ոստիկաններ են վիրավորվել Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքում շարունակվող բախումների ընթացքում, կիրակի օրը հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Ոստիկանները կիրառել են ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ՝ անկարգությունների մասնակիցների հանդարտեցնելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես նշում է հեռուստաալքը, անկարգությունների ընթացքում, ընդհանուր առմամբ, վիրավորվել է 70 ոստիկան, ձերբակալվել է ավելի քան 100 մարդ:
Յունիոնիստների և ոստիկանների միջև բախումները Հյուսիսային Իռլանդիայում սկսվել են 2012-ի դեկտեմբերին: