14 հունվարի 2013 - 09:58 AMT
Ալժիրը բացել է օդային տարածքը Ֆրանսիայի ՌՕՈՒ համար

Ալժիրը թույլ է տվել Ֆրանսիայի ՌՕՈՒ-ին օգտագործել իր օդային տարածքը Մալիում իսլամիստների դեմ գործողություն իրականացնելու համար: Այդ մասին հաղորդում է բրիտանական BBC կորպորացիան: Հունվարի 13-ին ֆրանսիական մարտական ինքնաթիռները գնդակոծել են Մալիի հյուսիսում գտնվող Գաո շրջանը` կասեցնելով իսլամիստների առաջխաղացումը երկրի հարավ:

Մալիում իրավիճակը սրվել է վերջին շաբաթներին այն բանից հետո, երբ ծայրահեղականները երկրի հյուսիսից սկսել են հարձակվել կառավարական զորքերի վրա: