14 հունվարի 2013 - 11:31 AMT
Մագնուս Կառլսեն. Արոնյանը հաղթում էր ինձ, բայց վերջում հաջողությունը շրջվեց իմ կողմը

Վեյկ ան Զեեում Մագնուս Կառլսենի հետ երկրորդ տուրում ոչ ոքիից հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ասել է, որ հիասթափված է արդյունքից, քանի որ նրա հաղթանակը շատ մոտ էր:

«Ես լավ էի խաղում մինչև որոշակի պահ: Ես ենթադրում էի, որ 41.g5 քայլից հետո պետք է հաղթանակ տանեմ, բայց 41.с6 քայլով սև խաղաքարերն անսպասելի փրկվեցին... Հնարավոր է, 37.g4-ի փոխարեն ես պետք է խաղայի 37.Rxf5, բայց զինվորով քայլը սարսափելի հարված էր»,- ասել է Արոնյանը:

Իր հերթին Կառլսենը խոստովանել է, որ Արոնյանը հաղթում էր նրան, բայց «վերջում հաջողությունը թեքվել է իմ կողմը»: Երկու տուրերից հետո Արոնյանն ունի մեկ միավոր և կիսում է 3-12-րդ տեղերը: Երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան):