11 հուլիսի 2005 - 09:30 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ «ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ» Է ԱՆՎԱՆԵԼ ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐԻ ԶԵԿՈՒՅՑԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ, ԵԱՀԿ ԽՎ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի զեկույցը «հավասարակշռված Է»: Նշենք, որ մեկնաբանելով Լենմարկերի զեկույցը ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը ասել է. «Փաստաթղթի բովանդակությունը այն է, որ ադրբեջանցիների մոտեցումը, ըստ որի նրանք սկզբից պետք է ինչ-որ հողեր ստանան հակամարտությունը վերջնականապես կարգավորելու համար, անընդունելի է: Համատեքստը հետեւյալն է. համագործակցությունը պետք է սկսվի այսօրվանից, մասնավորապես, «Ընդլայնված Եվրոպա.նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում, ինչը շատ բարենպաստ է մեզ համար: Վ.Հավհաննիսյանը մատնանշել է նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք.«առաջին անգամ Լենմարկերը շարադրել է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը, այդպիսով վերականգնելով հակամարտության երրորդ կողմի կարգավիճակը, հաղորդում է «Երկիր» թերթը: