14 հունվարի 2013 - 11:50 AMT
Հայաստանի կանանց առաջնությունում չորս շախմատիստուհիներ ունեն 1,5-ական միավոր

Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում արդեն կայացել են երկու տուրեր: Երկրորդ տուրում Նարինե Գասպարյանը հաղթանակ է տարել Մարիաննա Գասպարյանի նկատմամբ:

Մնացած պարտիաները ոչ ոքի են ավարտվել. Սիրանուշ Անդրիասյանը ոչ ոքի է խաղացել Լուսինե Կարապետյանի հետ, Նաիրա Մովսիսյանը` Եվգենիա Դոլուխանովայի, Աննա Հայրապետյանը` Արմինե Բաբայանի, իսկ Հասմիկ Ղամբարյանը` Դիանա Մնացականյանի:

Երկու տուրերից հետո Գասպարյանը, Կարապետյանը և Հայրապետյանը հավաքել են 1,5-ական միավոր և կիսում են 1-4-րդ տեղերը:

Հունվարի 14-ին կկայանան երրորդ տուրի պարտիաները: