14 հունվարի 2013 - 17:17 AMT
Հալեպում հայ է վիրավորվել. այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում

Երկու օր առաջ՝ հունվարի 12-ին, Հալեպի Նոր գյուղ շրջանում դիպուկահարի փամփուշտից հայ է վիրավորվել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հալեպի Ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը, հավելելով, որ վիրավորն այժմ հիվանդանոցում է ու գտնվում է բժշկական հսկողության տակ է:

«Վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում, բայց բավական լուրջ վնասվածք է ստացել՝ ոսկորն է փշրվել», - ասաց Ռեիսյանը, հավելելով, որ քաղաքում վերջին շրջանում «վիճակը որոշ չափով հանդարտ է, «բախումներ չկան»: