12 հուլիսի 2005 - 08:38 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՏՅԱԳԼՈՅԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Տյագլոյի հետ, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Ռ.Քոչարյանը շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Նա հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման ընթացքը գնահատել է արդյունավետ` ընդգծելով այդ գործում դեսպանի ներդրումը: Վլադիմիր Տյագլոն իր հերթին երախտագիտություն է արտահայտնել պաշտոնավարության ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից ցուցաբերված աջակցության համար: Նա նշել է, որ Հայաստանում անցկացրել է հրաշալի տարիներ եւ հեռանում է երկրից ամենաջերմ զգացումներով ու վառ տպավորություններով: