14 հունվարի 2013 - 19:16 AMT
Հունվարի 16-ին ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը կայցելի Թեհրան

Չորեքշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը կայցելի Թեհրան: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը՝ ելույթ ունենալով իրանական İRİNN հեռուստաալիքով:

Մեհմանպարաստի խոսքով, պատվիրակությունը կգլխավորի ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի տեղակալ Գերման Նակերտսը:

ԱՄՆ-ն, ԵՄ երկրներն ու Իսրայելը Իրանին կասկածում են միջուկային զենք մշակելու մեջ: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է՝ նշելով, որ միջուկային ոլորտի մշակումներն ուղղված են երկրի բնակչության՝ էլեկրաէներգիայի պահանջները բավարարելուն: