12 հուլիսի 2005 - 09:49 AMT
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ» ՍԵՄԻՆԱՐԸ
Հուլիսի 12-15-ը Թբիլիսիում կկայանա «Ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավորություններն ու հեռանկարները» միջազգային սեմինարը: Սեմինարն անցկացվելու է «Միջազգային ճգնաժամերի եւ հնարավորությունների խումբ» կազմակերպության նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցելու է միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Գյուլտեկին Խաջիեւան, տեղեկացնում է «Ազեր-Տաջ» գործակալությունը: