15 հունվարի 2013 - 09:47 AMT
ՄԱԿ ԱԽ-ն աջակցում է Մալիում Ֆրանսիայի ռազմական գործողությանը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Մալիում հակամարտության վերաբերյալ արտակարգ նիստի ընթացքում Ֆրանսիան աջակցություն է ստացել` այդ երկրում ռազմական օպերացիա անցկացնելու: Սակայն նիստից հետո ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ կցանկանար Մալիում տեսնել Աֆրիկայն միության խոստացված զորքերը, փոխանցում է Բի-բի-սին:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ իր երկիրը չի պատրաստվում դառնալ տարածաշրջանում անվտանգության ապահովման միակ երաշխավորը:

Ֆրանսիական ԶԼՄ-ները ենթադրում են, որ Մալիում Ֆրանսիայի ռազմական ներկայությունը արագորեն կաճի և երկար ժամանակ կտևի: