15 հունվարի 2013 - 09:57 AMT
2012-ի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը պետբյուջե է վերադարձրել 605,8 մլն դրամ

2012թ. ընթացքում պետական բյուջեի կատարման նկատմամբ իրականացվել են 62 ստուգումներ և 23 ուսումնասիրություններ, իսկ 6 ստուգումներ դեռևս ընթացքում են: Այս մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Արդյունքում, 2008-2012թթ իրականացված ստուգումներով արձանագրված գումարներից 2012 թվականի ընթացքում վերականգնվել և վերաձևակերպվել է ընդհանուր 1077.8 մլն.դրամ, որից 605.8 մլն. դրամը վերականգնվել է պետական բյուջե, իսկ 22,1 մլն. դրամը` կազմակերպությունների հաշվին: