15 հունվարի 2013 - 11:26 AMT
Նավթն էժանանում է եվրագոտուց վիճակագրության ֆոնի վրա

Նավթի համաշխարհային գները հունվարի 15-ին ցուցադրում են վիճակագրության սպասումների բացասական դինամիկա, որը կարող է ԱՄՆ մեծածախ պահեստներում հումքի պաշարների աճ արձանագրել, ինչպես նաև եվրագոտում արդյունաբերական արտադրության վերաբերյալ թույլ տվյալների ֆոնի վրա:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.29 դոլարով կամ 0.26 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 111.59 դոլար: WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.31 դոլարով կամ 0.33 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 93.83 դոլար:

Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը Նավթի ամերիկյան ինստիտուտը կներկայացնի ԱՄՆ-ում «սև ոսկու» պաշարների վերաբերյալ իր գնահատականը: Երկրի էներգետիկայի նախարարության զեկույցը կհրապարակվի հունվարի 16-ին: