15 հունվարի 2013 - 11:22 AMT
Շախմատիստուհիներ Լուսինե Կարապետյանն ու Մարինե Գասպարյանը Հայաստանի առաջնությունում կիսում են 1-2 հորիզոնականները

Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում արդեն 3 տուր է անցկցվել: Երկու շախմատիստուհիներ` Լուսինե Կարապետյանն ու Մարինե Գասպարյանը ունեն 2.5-ական միավոր: Նրանք կիսում են 1-2 հորիզոնականները:

Կարապետյանն ուժեղ է գտնվել Նաիրա Մովսիսյանից, իսկ Գասպարյանը` Դիանա Մնացականյանից:

Իսկ Աննա Հայրապետյանը և Մարիաննա Գասպարյանը հավաքել են 2 միավոր: Հայրապետյանը միավորներ է կիսել Եվգենիա Դոլուխանովայի հետ, իսկ Գասպարյանը ուժեղ է գտնվել Սիրանուշ Անդրիասյանից:

Հայաստանի չեմպիոնուհին հնարավորություն կունենա մասնակցելու 2014թ առաջնությանը, ինչպես նաև Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա այս տարի: Իսկ գումարային մրցանակներ կստանան այն շախմատիստուհիները, ովքեր կզբաղեցնեն 1-4 հորիզոնականները:

Առաջանությունն անցկացվում շրջանաձև համակարգով, որի ընթացքում կխաղարկվեն 9 տուրեր: