12 հուլիսի 2005 - 13:07 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Ամերիկայի Հայկական Համագումարի Տնօրենների խորհրդի նախագահ Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունիին եւ Հայաստանում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական վիճակի եւ զարգացման հեռանկարների, ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային մի շարք հարցերի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքի, հայ-թուրքական հարաբերությունների եւ տարածաշրջանային այլ հարցերի շուրջ: Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի: