15 հունվարի 2013 - 16:27 AMT
BreakingViews. «Արաբական գարնան» վնասը Մերձավոր Արևելքի երկրներում կազմել է 225 մլրդ դոլար

«Արաբական գարնան» վնասը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում կազմել է 225 մլրդ դոլար: Այդ մասին սեփական հաշվարկների վրա հղումով հայտնել է «Ռոյթերս» ստորաբաժանումը՝ BreakingViews-ը:

2010թ. ԱՄՀ-ն կանխատեսում էր, որ Եգիպտոսի, Թունիսի ու Լիբիայի տնտեսությունները միասին կկազմեն 2,2 տրլն դոլար 2011-2015թթ.: Այժմ այդ ցուցանիշը նվազում է 10 տոկոսով, ինչը «արաբական գարնան» վնասի գումարն է:

Լիբանանյան The Daily Star-ը նշում է, որ BreakingViews-ի հաշվարկները լիովին անաչառ չեն կարող լինել, քանի որ ԱՄՀ կանխատեսումներում հաշվարկված են բոլոր այն գործոնները, որ կարող են ազդել ՀՆԱ անկման վրա, ոչ միայն զուտ հեղափոխությունների հետևանքները:

2011թ. ԱՄՀ-ն հաշվարկեց, որ արաբական պետությունների կորուստները, որտեղ լուրջ ժողովրդական հուզումներ տեղի ունեցան, կազմել են 55 մլրդ դոլար: