13 հուլիսի 2005 - 08:53 AMT
ԱՄՆ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 2 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Հայաստանի Գլխավոր դատախազ Աղվան Հով֊սեփ֊յանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսն այսօր կստորագրեն «Թմրադեղերի հսկո֊ղու֊թյան եւ իրավապահ ոլոր֊տում հա֊մա֊֊գոր֊ծակցության մասին» հայ-ամերիկյան միջկառավարական նամակ-համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը: Ըստ արված փոփոխությունների ԱՄՆ կառավարությունը 2 մլն 411 հազար դոլար կհատկացնի Հայաստանին` իրավապահ ոլորտում վեց ծրագրերի` տարածաշրջանային համակարգչային ցան֊֊ցի ձեւավորման, իրավապահ կառույցների ակա֊դե֊միայի զարգացման, հա֊կաթրաֆիքինգային աջակցության, սահմանապահ ու մաքսային կառույցների տարածաշրջանային ուսումնական կա֊ռույց֊ների զարգացման, քրեական օրենսդրության բարեփոխումների ու իրավական սոցիալականացման ծրա֊֊գրի իրագործման համար: «Թմրադեղերի հսկո֊ղու֊թյան եւ իրավապահ ոլոր֊տում հա֊մա֊֊գոր֊ծակցության մասին» հայ-ամերիկյան միջկառավարական նամակ-համաձայնագիրը կնքվել էր 2001 թվականի հունիսի 11-ին: Հայաստանի ԱՄՆ դեսպանատնից հաղորդել են, որ 2001 թվականին Հայաստանի եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ նամակ-համաձայնագրի ստորագրումից ի վեր հայկական իրավապահ մարմիններին հատկացվել է շուրջ 5 մլն դոլար, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: