15 հունվարի 2013 - 17:14 AMT
Ռուբեն Սաֆրաստյան. Մոտակա 1-2 տարում մենք կտեսնենք նոր Վրաստան

Այն ուժը, որն իր քաղաքականությունը կառուցում էր ոչ թե իրադրությունը գնահատելու և իրական քաղաքականության վրա, այլ դիմում էր քաղաքական մանիպուլյացիաների, չէր կարող երկար ժամանակ իշխանություն մնալ: 2012-ին Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխության մասին իր խոսքը շարունակելով` այսօր ասուլիսի ժամանակ ԳԱԱ Արևելագիության ինստիտուտի տնօերն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց.«Իշխանափոխությունն կունենա նաև աշխարհաքաղաքական հետևանքներ, որոնք կդրսևորվեն 2013 և 2014 թթ.: Իշխանափոխությունն ապացուցեց, որ Արևմուտքի հետ մերձենալու Վրաստանի քաղաքականությունը սխալ էր: Մոտակա 1-2 տարում մենք կտեսնենք նոր Վրաստան: Նոր իշխանությունը կիրականացնի իրատեսական քաղաքականություն»: