15 հունվարի 2013 - 18:18 AMT
Fitch-ը սպառնում է նվազեցնել ԱՄՆ վարկային վարկանիշը

Զգալի ռիսկ գոյություն ունի, որ ԱՄՆ-ն կկորցնի բարձրագույն վարկային վարկանիշը, եթե կրկնվի 2011թ. վեճը երկրի պարտքային «շեմի» բարձրացման վերաբերյալ, հայտարարել է Fitch միջազգային վարկանշային գործակալությունը:

«Եթե կրկնվի 2011թ. օգոստոսի ճգնաժամը, գործակալությունը կվերանայի ԱՄՆ վարկանիշը»,-ասել է Fitch ազգային վարկանիշերի բաժանմունքի տնօրեն Դևիդ Ռայլին: