15 հունվարի 2013 - 20:32 AMT
Նիգերացի գեներալը հաստատել է, որ արևմտաաֆրիկյան կոնտինգենտը կժամանի Մալի

Նիգերացի գեներալը հաստատել է, որ արևմտաաֆրիկյան կոնտինգենտը առաջիկա օրերին կժամանի Մալի, հաղորդում է BBC-ն:

Սենեգալը, Բուրկինա-Ֆասոն և Նիգերիան պայմանավորվել են, որպեսզի գրոհայինների կողմից գրավված Մալիի հյուսիս ուղարկեն ընդհանուր առմամբ 3 հազար զինվոր:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի միջամտությունը կօգնի վերականգնել Մալիի սահմանադրական կարգն ու տարածքային ամբողջականությունը: