15 հունվարի 2013 - 21:03 AMT
ԱՊԼ ղեկավարը կողմ է հանդես եկել պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման «նոր մոտեցումների» մշակմանը

ԱՊԼ-ի ղեկավար Նաբիլ ալ-Արաբին պահանջել է մշակել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման «նոր մոտեցում», հաղորդում է MIGnews-ը:

Եվրոպական խորհրդի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում ալ-Արաբին հայտարարել է. «Այդ խնդիրը լուծելու համար պետք է ստեղծենք նոր մեխանիզմ և այդ ճգնաժամի հետ աշխատելու նոր մեթոդներ»:

Նախորդ ամիս Արաբին սուր քննադատության է ենթարկել «Մերձավորարևելյան քառյակի»՝ ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի, աշխատանքը՝ վերջինիս գործունեությունն «անարդյունավետ» կոչելով: