15 հունվարի 2013 - 21:49 AMT
Ֆրանսիական Les Inrockuptibles ամսագիր. «1948-2013. սա Դեպարդյեն էր»

Ֆրանսիական Les Inrockuptibles ամսագիրը, որը առավել հայտնի է որպես Les Inrocks, լույս է տեսել Ժերար Դեպարդյեի սև ու սպիտակ լուսանկարով, որը մակագրված է,. «1948-2013.սա Դեպարդյեն էր», հաղորդում է lenta.ru-ն:

2013-ի հունվարին Ժերար Դեպարդյեն ռուսական քաղաքացիություն է ստացել՝ ՌԴ նախագահ Վալադիմիր Պուտինի հրամանով: Ավելի վաղ դերասանը հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարվել ֆրանսիական քաղաքացիությունից: ԶԼՄ-ներում սա կապել էին երկրի նախագահի որոշման հետ՝ 75-տոկոսանոց հարկ սահմանելու այն քաղաքացիների համար, որնց տարեկան եկամուտը գերազանցում է միլիոն եվրոն: