15 հունվարի 2013 - 21:59 AMT
Ճապոնացի ռեժիսոր Նահիսա Օսիման մահացել է 81 տարեկան հասակում

Ճապոնացի ռեժիսոր Նահիսա Օսիման մահացել է 81 տարեկան հասակում Ֆուձիսավա քաղաքում, հաղորդում է BBC-ն:

1960-ականներին Օսիման իր հայրենիքում հայտնի է դարձել սուր-սոցիալական դրամաներով: 1983թ նա ստեղծել է բրիտանա-ճապոնական մարտաֆիլմ՝ «Ուրախ Սուրբ ծնունդ, պարոն Լոուրենս»-ը:

Ռեժիսորի վերջին աշխատանքը 1999թ «Տաբու» ֆիլմն էր, որի թեման սամուրայների հարաբերություններն էին: