16 հունվարի 2013 - 10:03 AMT
«Առավոտ». Միջազգայնագետ.Սերժ Սարգսյանից անակնկալներ սպասել պետք չի

«Առավոտ»-ի հետ զրույցում վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանն անդրադառնալով հարցին, թե նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի վերընտրությունը ինչ կարող է տալ հասարակությանը` նկատել է. «Նոր սկզբունքներ, արժեքներ, գերակայություններ կամ գործելաոճ չեմ ակնկալում, նույնիսկ եթե փողհարվում են դրանք, քանի որ այս նախագահի կարողություններին, նախընտրություններին, աշխարհայացքին ու շրջապատին հանրությունը քաջատեղյակ է` ոչ թե հինգ, այլ քսանհինգ տարվա փորձից, ուստի անակնկալներն անհավանական են»: