16 հունվարի 2013 - 11:23 AMT
ԴԴՏ ռոք խումբը հյուրախաղեր է սկսել ԱՄՆ-ում և Կանադայում

Անվանի ռուսական ԴԴՏ ռոք խումբը հյուրախաղեր է սկսել ԱՄՆ-ում և Կանադայում: Երաժիշտներն այսօր Բոստոնում հանդես կգան «Սոլնիկ» ծրագրով, որն այնուհետև կկատարեն Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի, Չիկագոյի և Տորոնտոյի բեմերում:

ԴԴՏ-ի հյուսիսամերիկյան շրջագայությունը կավարտվի հունվարի 27-ին Նյու Յորքում համերգով, որտեղ կներկայացվի «Այլապես» անվանումով նոր բարձր տեխնոլոգիական շոուն: