16 հունվարի 2013 - 11:04 AMT
Վեյկ ան Զեեի B մրցաշարում Սերգեյ Մովսիսյանը զիջել է Ռիչարդ Ռապորտին

Վեյկ ան Զեեի փառատոնի B մրցաշարում հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը զիջել է Ռիչարդ Ռապորտին (Հունգարիա): Մովսիսյանն ունի 2 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը: Ռապորտը 3,5 միավորով 2-րդ տեղում է:

5-րդ տուրում հայ շախմատիստը պետք է խաղա Ռոմեն Էդուարի հետ (Ֆրանսիա):

B մրցաշարում Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) ունի 2,5 միավորով և զբաղեցնում է 4-րդ տեղը:

Փառատոնի 5-րդ տուրը կկայանա հունվարի 17-ին, իսկ հունվարի 16-ին շախմատիստները կհանգստանան: