16 հունվարի 2013 - 11:13 AMT
Հեծանվասպորտը կարող է բացառվել ամառային Օլիմպիական խաղերի ծրագրից

Հեծանվասպորտը կարող է բացառվել ամառային Օլիմպիական խաղերի ծրագրից, եթե պարզվի, որ Հեծանվորդների միջազգային միության (UCI) ղեկավարությունն ընդգրկված է եղել դոպինգի օգտագործման ընդարձակ ցանցի մեջ`կապված Լենս Արմսթրոնգի հետ:

Նման պատժամիջոցների մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Դիք Փաունդը: Նա խոստովանել է, որ եթե Արմսթրոնգին հաջողվի ապացուցել սկանդալին UCI-ի մասնակցությունը, ապա ՄՕԿ-ը ստիպված կլինի բացառել հեծանվասպորտը խաղերի ծրագրից: