16 հունվարի 2013 - 10:51 AMT
Հայաստանի բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 09.30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։

Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: