16 հունվարի 2013 - 12:31 AMT
Դավիթ Նալբանդյանը կմասնակցի Բրազիլիայի բաց առաջնությանը

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կմասնակցի Բրազիլիայի բաց առաջնությանը: Այս տարի դա կլինի առաջին АТР վարկանիշը, որտեղ հանդես կգա Նալբանդյանը:

Ինչպես հայտնում է առաջնության պաշտոնական կայքը, մրցումները կանցնեն փետրվարի 11-17-ը Սան Պաուլուում: Նալբանդյանի մրցակիցները կլինեն Նիկոլաս Ալմարոն (Իսպանիա), Տոմազ Բելլուչին (Բրազիլիա) և Խուան Մոնական (Արգենտինա): Այլ թենիսիստների անունները դեռ հայտնի չեն, սակայն, հավանաբար, կմասնակցի նաև աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը (Իսպանիա):