16 հունվարի 2013 - 11:28 AMT
Խորհրդատվությունները կօգնեն գյուղացիներին ավելացնել իրենց եկամուտները

Հայաստանի կառավարությունը հունվարի 16-ի նիստում հաստատել է 2013-2015թթ. գյուղատնտեսության ոլորտում խորհրդատվական ծառայություններ տրամադրելու ծրագիրը:

Ինչպես հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ծրագրի նպատակն է ավելացնել գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ծավալները, ինչն իր հերթին կհանգեցնի գյուղացիների եկամուտների ավելացման: