16 հունվարի 2013 - 12:33 AMT
ՀՖՖ. Փետրվարի 5-ին Հայաստանի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Լյուքսեմբուրգի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ փետրվարի 5-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական խաղում կմրցի Լյուքսեմբուրգի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում:

Սա կլինի այս տարվա առաջին փորձամրցումը Հայաստանի հավաքականի համար, որը շարունակում է իր նախապատրաստությունը աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի Չեխիայի հավաքականի հետ մարտի 26-ին կայանալիք հանդիպմանը:

Նախատեսվում է ևս մեկ ընկերական հանդիպում: Բանակցությունները հնարավոր մրցակիցների հետ դեռ շարունակվում են: