16 հունվարի 2013 - 20:13 AMT
Հայաստանում կկազմակերպվի ավտոբուսների արտադրություն

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Միկոյան 18 հասցեյում գտնվող գույքը 35 տարի ժամկետով վարձակալությամբ է հանձնվել MED A.KGmbH ընկերությանը:

Ինչպես հաղորդել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախագահ Արման Սահակյանը, ընկերությունը պլանավորում է կազմակերպել ավտոբուսների արտադրություն:

Դրա հետ կապված Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ անցած կառավարական նիստերից մեկում ընկերության ծրագիրը հավանության է արժանացել: «Այս տարի պետք է արագորեն կազմակերպել արտադրությունը»,- ասել է նա: