16 հունվարի 2013 - 16:04 AMT
Շվարցենեգերը, դե Վիտոն և Էդդի Մերֆին կխաղան «Երկվորյակները-2» ֆիլմում

Ամերիկացի դերասան Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է «Երկվորյակները» սիքվելի նկարահանումների մասին: Նա այդ մասին հայտարարել է Reddit կայքի հարցերին պատասխանելով, փոխանցում է Lenta.ru-ն:

Նրա խոսքով ֆիլմում Դենի դե Վիտոյից բացի կնկարահանվի նաև Էդդի Մերֆին:

Կալիֆորնիայի նախկին նահանգապետը այլ մանրամասներ չի հաղորդել՝ ոչ ռեժիսորի անունը, ոչ էլ ֆիլմի ներկայացման ժամկետները: