18 փետրվարի 2003 - 18:57 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՂԱՐԱԲԱՂԸ ՈՐՊԵՍ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԳՈՏԻ
Ադրբեջանի բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությունը մտադիր է դիմել է միջազգային կազմակերպություններին` Լեռնային Ղարաբաղը բնաապահպանական աղետի գոտի հայտարարելու առումով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Պրեսս-ցենտր. ռու»-ն, Բաքվում լրագրողներին հայտարարել է նախարար Հուսեյն Բագիրովը: Նրա խոսքերով` դիմումը հիմնված կլինի շրջակա միջավայրի վրա ղարաբաղյան պատերազմի ազդեցությունը պարզաբանող նախարարությանը կից գործող օպերատիվ կենտրոնի պատրաստած զեկույցի վրա: Նախարարն ընդգծել է, որ բացի Քուռ եւ Արազ գետերի աղտոտման, ինչպես նաեւ ռադիոակտիվ նյութերի թաղման վերաբերյալ համատեղ տարածաշրջանային մոնիտորինգի կազմակերպումից, Հայաստանի հետ ոչ մի համագործակցության մասին խոսք չի կարող լինել: Նախարարությունը մտադիր է Ղարաբաղ հրավիրել միջազգային կազմակերպություններին: