16 հունվարի 2013 - 16:22 AMT
Համաշխարհային բանկը կրճատել է 2013-ի աճի կանխատեսումները

Զարգացած երկրներում տնտեսական զարգացման ծայրահեղ դանդաղ տեմպերը ազդում են համաշխարհային էկոնոմիրկայի վրա, հայտարարել է Համաշխարհային բանկը՝ կտրուկ կերպով կրճատելով 2013-ի աճի կանխատեսումները:

Համաշխարհային բանկը սպասում է, որ համաշխարհային ՀՆԱ-ն 2013-ին կաճի 2.4 տոկոսով՝ 2012-ին 2.3 տոկոսով աճելուց հետո:

Համաշխարհային բանկը 5.5-5.9 տոկոսով կրաճտել է նաև 2013-ի աճի կանխատեսումները զարգացող երկրների համար:Ընդգծվում է, որ այդ երկրներում աճը դանդաղորեն աճելու՝ հաջորդ տարի հասնելով 5.7 տոկոսի և 5.8 տոկոսի 2015թ: Այս մասին հաղորդում է Reuters-ը: