16 հունվարի 2013 - 16:02 AMT
Ծովահենության մակարդակը 2012թ. նվազագույնի է հասել վերջին 5 տարում

2012թ. համաշխարհային օվկիանոսում գրանցվել է նավերի վրա ծովահենների հարձակման 297 դեպք, որը նվազագույն ցուցանիշն է վերջին 5 տարում: Այս մասին ասվում է Նավագնացության միջազգային բյուրոյի զեկույցում, որը ներկայացվել է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում:

Դա հիմնականում տեղի է ունեցել Սոմալիի ծովահենների ակտիվության նվազման պատճառով, ինչը Ադենի ծոցի պարեկության հետևանք է: Այնուամենայնիվ այդ շրջանը շարունակում է ամենավտանգավորը լինել նավագնացության համար:

Ընդհանուր առմամբ ծովահենների հարձակումներից 2012թ. զոհվել է 6 նավաստի, 32 վիրավորվել է, պատանդ է վերցվել 585 մարդ: