16 հունվարի 2013 - 16:14 AMT
Իսրայելը մտավախություն ունի, որ սիրիական քիմիական զենքը կարող է հայտնվել «Հեզբոլլահի» ձեռքում

Իսրայելը կոչ է արել ՄԱԿ ԱԽ-ին անհապաղ միջոցներ ձեռնարկել, թույլ չտալու համար, որ սիրիական քիմիական զենքը հայտնվի «Հեզբոլլահի» ձեռքում, ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Իսրայելը բազմիցս է հասկացրել, որ Ասադի ռեժիմի կողմից զանգվածային զենքի հանդեպ հսկողության կորուստը կընկալի որպես casus belli կամ լիբանանցի դաշնակիցներին փոխանցելու փորձ:

«Խարհուրդը պետք է հենց այսօր գործի, ոչ թե վաղը: Մեզ վրա է այն պատասխանատվությունը, որ մոլորակի ամենավտանգավոր զենքը կարող է հայտնվել վտանգավոր խաղացողների ձեռքում»,- ասել է Իսրայելի ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ-ում: