16 հունվարի 2013 - 16:44 AMT
Պակիստանում հազարավոր մարդիկ բողոքում են անվտանգության ուժերի հատուկ գործողության ընթացքում 18 մարդկանց սպանության դեմ

Պակիստանի հյուսիսում հազարավոր մարդիկ չորեքշաբթի օրը փորձել են մոտենալ նահանգապետի նստավայրին՝ բողոքելով անվտանգության ուժերի հատուկ օպերացիայի ընթացքում 18 մարդկանց սպանության դեմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես գործակալությունն է հաղորդում, ակցիային մասնակցում է առնվազն 3 հազար մարդ: Մարդիկ նահանգապետ Սայիդ Մասուդ Կաուսարայից պահանջում են դադարեցնել հատուկ օպերացիաները Հայբեր քաղաքական գործակալությունում: Նրանց խոսքով, գիշերը համազգեստով մարդիկ ներխուժել են տուն և սպանել ներսում գտնվողներին: պանվածների թվում մեկ ընտանիքի 7 անդամներ են: