16 հունվարի 2013 - 17:42 AMT
ՕՊԵԿ-ն ակնկալում է 2013-ին աշխարհում նավթի սպառման աճ՝ օրական 0.8 մլն բարելի չափով

ՕՊԵԿ-ը ակնկալում է 2013-ին աշխարհում նավթի սպառման աճ՝ օրական 0.8 մլն բարելի չափով, ասվում է կազմակերպության հունվարյան զեկույցում: Այսպիսով, կանխատեսումը մնացել է դեկտեմբերյան մակարդակում: Կազմակերպության փորձագետները կանխատեսում են 2013-ին համաշխարհային էկոնոմիկայի աճ՝ 3.2 տոկոսի մակարդակում, ինչը համապատասխանում է նախորդ կանխատեսմանը: Ընդ որում, ԱՄՆ էկոնոմիկայի աճը կանխատեսվում է 2 տոկոսի մակարդակում, Ճապոնիայինը՝ 0.7 տոկոսի, Եվրագոտունը՝ 0.1, Չինաստանինը՝ 8, Հնդկաստանինը՝ 6.4: