16 հունվարի 2013 - 17:49 AMT
Ֆրանսիական զորքերն առաջին անգամ կռվի են բռնվել Մալիի իսլամիստների հետ

Ֆրանսիական զորքերը, որոնք մինչ այժմ սահմանափակվում էին Մալիի բանակի օդային աջակցությամբ, հունվարի 16-ին առաջին անգամ ցամաքային բախումներ են ունեցել իսլամիստների հետ: Այդ մասին հայտնել է ՍԱՊԱ գործակալությունը:

«Ֆրանսիայի հատուկ ուժերը գտնվում են Դիաբալիում և կռվում են իսլամիստների հետ քաղաքի թաղմասերում»,-հայտարարել է Մալիի անվտանգության ուժերի ներկայացուցիչը:

Ուժերը եռակի անգամ ավելացնելու մասին Ֆրանսիայի հայտարարությունից հետո, դեպի երկիր սպառազինության ու սարքավորումների մեծ ներհոսք է սկսվել, որոնք անհրաժեշտ են շոգ Սահարայում մարտնչելու համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: