Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը ժամանել է Մակեդոնիա, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում այդ երկրի ընտրանու հետ:
Հանդիպումները կկայանան հունվարի 17-ին և 18-ին:
Հունվարի 21-ին Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կմեկնի Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաք, որտեղ կկայանան Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախընտրական փուլի D խմբի հանդիպումները:
Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. դարպասապահներ`Էռնեստ Ակոպով, Վահե Պետրոսյան:
Պաշտպաններ`Արմեն Բաբայան, Սարո Գալստյան, Արմեն Գյուլամբարյան, Գրիգոր Կապուկրանյան,Վլադիմիր Մխիթարյան, Արման Սահակյան և Հակոբ Ուզունյան:
Հարձակվողներ` Արմեն Դանիելյան, Արմեն Ղազարյան, Էդգար Կիրակոսյան, Սարո Մարդանյան, Արթուր Սարգսյան և Խորեն Զարգարյան:
Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում հունվարի 23-ին Հայաստանը կհանդիպի Բուլղարիայի հետ, մեկ օր անց կմրցի Հունաստանի հետ, իսկ հունվարի 26-ին` Ուելսի հետ: