16 հունվարի 2013 - 18:27 AMT
24 մարդ է զոհվել սիրիական Իդլիբում ահաբեկչական գործողությունների արդյունքում

Ահաբեկիչները ռումբեր են գործարկել, որոնք տեղադրված էին ավտոմեքենաների մեջ սիրիական Իդլիբում: Զոհվել է 24 մարդ, 30-ը վիրավորվել է, հայտնում է Russia Today-ը:

Առաջին պայթյունը որոտացել է Ալ Զիրաա կենտրոնական հրապարակում, երկրորդը՝ Ալ Մութլակ հրապարակում: Երկու պայթյունների նպատակն էին սիրիացի զինվորականներն ու քաղաքացիական անձինք: