16 հունվարի 2013 - 19:30 AMT
ԶԼՄ-ներ. ԱՄՆ ՆԳ նախարարը պաշտոնից կհեռանա մարտին

ԱՄՆ ՆԳ նախարար Քեն Սալազարը մարտին պաշտոնաթող կլինի, հաստատում է Politico պարբերականը՝ հղելով սեփական աղբյուրներին: Այս մասին հաղորդվել է 2012թ աշնանը:

Նախագահի պաշտոնում նոյեմբերին վերընտրված Բարաք Օբամայի նոր վարչակազմում չեն ներառվի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, ֆինանսների նախարար Թիմոթի Հայթները և Պենտոգոնի ղեկավար Լեոն Պանետտան:

«Սալազարը իր պաշտոնը կթողնի մարտին: Նա կմեկնի Կոլորադո: Նախարարն իր որոշման մասին տեղեկացրել է նախագահին»,-ՆԳՆ անանուն աղբյուրին է մեջբերում պարբերականը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: