16 հունվարի 2013 - 19:32 AMT
Արաբկիր վարչական շրջանի որոշ փողոցներ վաղը կջրազրկվեն

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունվարի 17-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ա.Ավետիսյան փողոցի 74, 76, 78, 80 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: